Նեթանյահուն իր բանակին Լիբանանում գործելու լիակատար ազատություն է տվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել տեսուղերձով, որտեղ հայտարարել է, որ երկրի բանակը լիակատար գործողությունների ազատություն է ստացել Լիբանանի հարավում՝ անվտանգության ցանկացած սպառնալիք կանխելու համար։
Նա, մասնավորապես, նշել է, որ Իսրայելի ղեկավարության և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրահանգները մնում են անփոփոխ. զինվորականները կարող են գործել առանց սահմանափակումների, եթե խոսքը երկրի հյուսիսային շրջանների բնակիչների պաշտպանության մասին է։
Իսրայելի վարչապետը նաև ընդգծել է, որ Իսրայելը չի նախատեսում դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանի տարածքից, նաև հայտարարել է, որ զինվորականներն այնտեղ կմնան «այնքան, որքան պահանջվի»՝ անվտանգության ապահովման համար։


