Նեթանյահուն հայտարարել է, որ գնացել է Գազա՝ հաղթելու ՀԱՄԱՍ-ին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված: Նա հայտարարել է, որ եկել է Գազա՝ հաստատելու Գազա քաղաքը գրավելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը։ Այս մասին տեղեկացնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք որոշումների կայացման փուլում ենք։ Այսօր ես ժամանել եմ Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։
Նեթանյահուն հավելել է, որ նաև հրամայել է անհապաղ բանակցություններ սկսել բոլոր իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և պատերազմն Իսրայելի համար ընդունելի պայմաններով դադարեցնելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր Գազա քաղաքի գրավման գործողությունը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարել էր, որ գործողությանը նախապատրաստվելու համար մոտ 60,000 պահեստազորի զորակոչի ծանուցում է ուղարկվել:


