Նեթանյահուն հաստատել է՝ Իսրայելը զինում է Գազայի այն կլաններին, որոնք դեմ են ՀԱՄԱՍ-ին
Իսրայելը զինում է Գազայի այն կլաններին, որոնք դեմ են ՀԱՄԱՍ-ին։ Այս տեղեկությունը հաստատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նշենք, որ ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով Պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էին, որ վարչապետը թույլատրել է զենք մատակարարել Գազայի հատվածի հարավում գտնվող մարդկանց մեկ կոնկրետ խմբի։ Մասնավորապես՝ խոսքը Աբու Շաբաբ կլանի մասին է, որն իրեն ներկայացնում է որպես ՀԱՄԱՍ-ի դեմ հանդես եկող ուժ։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ խմբավորման զինյալները տեղակայված են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, որը գտնվում է Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։
Ինչպես հայտնի է՝ և՛ Իսրայելում, և՛ Գազայի հատվածում ոմանք այդ խումբն անվանում են աշխարհազորային, մյուսները՝ հանցավոր խմբավորում։