ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Նեթանյահուն հաստատել է՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է

Նեթանյահուն հաստատել է՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնապես հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է: Այս մասին տեղեկացնում է  Jerusalem Post-ը։

Նշվում է, որ մայիսի կեսերին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Կնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովին հայտարարել էր, որ Սինվարի մահվան մասին ավելի ու ավելի շատ նշաններ կան։ Կացն իր հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ Իսրայելի բանակի աղբյուրները լրատվամիջոցին հայտնել էին, որ դեռևս չեն ընդունում արտասահմանյան հաղորդագրությունները, որ Սինվարի մարմինը հայտնաբերվել է նրա մի քանի օգնականների հետ միասին, այդ թվում՝ Սինվարի հավանական իրավահաջորդի՝ «Ռաֆահ» բրիգադի հրամանատար Մոհամմեդ Շաբանահի մարմնի հետ միասին։

Ինչպես լրատվամիջոցին հայտնել էին աղբյուրները՝ ՀԱՄԱՍ-ի ի երկու բարձրաստիճան առաջնորդները միասին են եղել, ինչը մեծացնում է լուրերի հավանականությունը, որ երկուսն էլ մահացած են։ Չնայած վերջին երկու շաբաթների ընթացքում նրանց մահվան մասին պաշտոնապես չհայտարարելու զգուշավորությանը՝ Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրներն արդեն The Jerusalem Post-ին ասել էին, որ նրանք, հավանաբար, մահացած են, և Կացը նույնպես վերջին օրերին ակնարկել է դրա մասին։

Հաղորդվում է նաև, որ դեռ մայիսի 13-ին Իսրայելի բանակը մեծ քանակությամբ ռումբեր էր նետել Գազայի հիվանդանոցի տակ գտնվող թունելային ապաստարանի վրա՝ թիրախավորելով Սինվարին։ Մուհամմադ Սինվարը Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է, որն Իսրայելում համարվում է ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած  հարձակման գլխավոր կազմակերպիչն ու գաղափարախոսը։ Յահյա Սինվարը սպանվել էր 2024 թվականի աշնանը, որից հետո Մոհամմադը դարձել էր խմբի առաջնորդը։

  • Կիսվել: