Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիտում կքննարկի ՀԱՄԱՍ-ին տապալելու հարցը
Այս շաբաթվա վերջում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կգումարի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի, թե ինչպես է իսրայելական բանակը հասնելու իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում, տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մենք պետք է շարունակենք միասին կանգնել և միասին պայքարել մեր ռազմական նպատակներին հասնելու համար, որպեսզի հաղթենք թշնամուն, ազատ արձակենք մեր պատանդներին և ապահովենք, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը, այդ թվում՝ ռազմական գործողություններ սկսել այն տարածքներում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդները։
Նեթանյահուն իր մտադրությունների մասին հայտարարել է այն ժամանակ, երբ հրապարակվեցին Գազայում ազատ արձակված պատանդների նոր տեսանյութեր, որոնք սարսափեցրին իսրայելցիներին և արժանացան համաշխարհային առաջնորդների սուր քննադատությանը։
Իսրայելի վարչապետն ասել է, որ տեսանյութերն ամրապնդել են ՀԱՄԱՍ-ին տապալելու իր վճռականությունը։ Նա հայտարարել է պաղեստինյան անկլավն ամբողջությամբ օկուպացնելու իր մտադրության մասին։


