Նեթանյահուի գլխավորած մարդասպանների ցանցը պետք է անհապաղ կասեցվի. Թուրքիայի նախագահ
Ահաբեկչությունից զերծ գոտի ստեղծելու մեր գաղափարը խափանում է նրանց ծրագրերը, ովքեր ձգտում են պառակտության պատեր կառուցել թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, ասել է. «Ինչպես 100 տարի առաջ էր, մեր տարածաշրջանը կրկին նոր աշխարհակարգի համար պայքարի ասպարեզ է դարձել։
Թուրքիան շատ լավ է պատրաստվել աշխարհում հակամարտությունների և պատերազմների այս նոր իրավիճակին։ Մենք վճռական ենք կանխելու, որ մեր երկիրը դառնա հակամարտության կենտրոն և չվերածվի տարածաշրջանի երկրների միջև դաժան դիմակայության։ Թուրքիան ճիշտ է գնահատում մեր տարածաշրջան արյան և վառոդի հոտ է բերող իրավիճակը, և արժանի է գովասանքի՝ որպես իր պետականության խոհեմության ցուցանիշ։
Նեթանյահուի (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու-խմբ.) գլխավորած մարդասպանների ցանցը պետք է անհապաղ կասեցվի։ Յուրաքանչյուր երկիր պետք է այս հարցում քաջություն և նախաձեռնողականություն ցուցաբերի։
Ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի փակումը, որով անցնում է համաշխարհային էներգետիկ առևտրի 20 տոկոսը, լուրջ խաթարումներ է առաջացրել համաշխարհային տնտեսության մեջ»:



