ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նազարբաևը կոչ է անում ամրապնդել ԵՏՄ-ն

Նազարբաևը կոչ է անում ամրապնդել ԵՏՄ-ն

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ամրապնդել Եվրասիական տնտեսական միությունը՝ նոր երկրների անդամակցության միջոցով: 

Նա, մասնավորապես, նշել է. «Որպես այդ կազմակերպության պատվավոր նախագահ՝ ես հետևում եմ դրա աշխատանքին, մենք պետք է ամրապնդենք այդ կազմակերպությունը, պետք է ուրիշներն էլ լինեն այստեղ, օրինակ՝ մեր հարևան Ուզբեկստանը, Տաջիկստանը, պետք է աշխատել նաև Թուրքմենստանի հետ»:

  • Կիսվել: