չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Նազալային պատվաստանյութը կպաշտպանի «օմիկրոնի» ծանր ձևերից. Գինցբուրգ

Նազալային պատվաստանյութը կպաշտպանի «օմիկրոնի» ծանր ձևերից. Գինցբուրգ

Նազալային պատվաստանյութը մարդկանց կպաշտպանի ոչ միայն COVID-19-ի ՛՛օմիկրոն՛՛ շտամի ծանր ձևերից, այլեւ կորոնավիրուս վարակից: Այս մասին ասել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Նա նշել է, որ նազալային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն արդեն սկսվել են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գամալեայի կենտրոնը մշակում է COVID-19-ի դեմ պատվաստանյութ, որն ունենալու է երկու բաղադրիչ։ Ըստ Գինցբուրգի՝ կորոնավիրուսի դեմ նազալային պատվաստանյութը Ռուսաստանում հասանելի կլինի 3-4 ամիս անց:

 

  • Կիսվել: