երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նավթի և գազի երկիր Ադրբեջանում երեխաները դպրոցներում մրսում են․ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ

Նավթի և գազի երկիր Ադրբեջանում երեխաները դպրոցներում մրսում են․ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մանաֆ Ջալիզադեն իր թվիթերյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ ցույց է տվել նավթի ու գազի երկիր Ադրբեջանում սառանամանքին ցուրտ դպրոցներում սովորող երեխաներին։

«Փլված պատերով դասարան, ուսանողներ՝ բաճկոններ հագած, որպեսզի չմրսեն, երեխաները շարված են փայտի վառարանի շուրջ՝ տաքանալու համար: Սա Ադրբեջանն է, նավթի և գազի երկիր:

Դիտեք այս տեսանյութը ձեր ընկեր Ալիևի հետ գազ վաճառելուց առաջ: Ոչ մի երեխա արժանի չէ ցրտին սովորելու»,- գրել է նա։

 

  • Կիսվել: