շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նավթի արտահոսք` Պարսից ծոցի Իրանի հատվածում

Նավթի արտահոսք` Պարսից ծոցի Իրանի հատվածում

Նավթի արտահոսք է տեղի ունեցել Պարսից ծոցի իրանական ջրերում՝ Իրանի հարավում գտնվող Գենավե նավահանգստից մինչև իրանական Խարկ կղզի ձգվող նավթամուղի տարածքում, հայտնել է երկրի Բուշեհր նահանգի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունը։ 

«Գենավեից Խարկ ծովային ճանապարհին Պարսից ծոցում նավթի հետքեր հայտնաբերելուց հետո արտահոսքի մասին զեկուցվել է Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության գլխավոր տնօրինությանը, ինչպես նաև Խարկ կղզու նավթային տերմինալին՝ արտահոսքը տեղայնացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։ 

  • Կիսվել: