երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նավալնին կոմայի մեջ է` թունավորման ախտանիշներով. ի՞նչ է հայտնի այս պահին

Նավալնին կոմայի մեջ է` թունավորման ախտանիշներով. ի՞նչ է հայտնի այս պահին

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է գտնվում Օմսկի հիվանդանոցում` թունավորման ախտանիշներով: Հստակ ախտորոշումը նրան դեռ չեն տվել, բայց ընդդիմադիրի համախոհներն արդեն դիմում են ներկայացրել ՌԴ քննչական կոմիտե ։ Քաղաքական գործչի շտաբը դիմել է Կրեմլին ՝ բուժման համար արտասահման փոխադրելու խնդրանքով։ Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ պատրաստ են բուժել Նավալնուն, տեղեկացնում է BBC-ն։
 
 Baza հեռուստաալիքն այսօր հաղորդագրություն է տարածել, որ Բլոգեր Ալեքսեյ Նավալնիի մոտ թունավոր նյութի ազդեցությամբ ուղեղի այտուց է առաջացել: 
 
«Մենք վստահորեն կարող ենք ասել, որ սա թունավորում չէ օքսիբուտիրատով, բարբիթուրատներով կամ էլ ազալեպտինով: Բժիշկները պնդում են, որ բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել, բայց դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել նրա հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ Նավալնին կտրուկ վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում, որտեղից բլոգերը տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրաբար նա սուր թունավորում ունի: Այս պահին նա գտնվում է կոմայի մեջ, նրա վիճակը կայուն ծանր է:

  • Կիսվել: