չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի չի ստեղծի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի չի ստեղծի. Ստոլտենբերգ

Դաշինքը Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի չի ստեղծի՝ չնայած այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բազմաթիվ կոչերին։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի երկրները միասնական են այս հարցում:

՛՛Ուկրաինայում օդային կամ ցամաքային ուժերի տեղակայում չի լինի, եւ դա մեր դաշնակիցների միասնական դիրքորոշումն է՛՛,-ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ նախարարները քննարկել են այդ հարցը, եւ Դաշինքը հաստատակամ է Ռուսաստանի հետ պատերազմը չսրելու հարցում. «Իրավիճակը կարող է վատթարանալ, եթե ՆԱՏՕ-ն այնպիսի գործողություններ ձեռնարկի, որոնք այն փաստացի կվերածեն ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ լիարժեք պատերազմի՛՛։

Միեւնույն ժամանակ նա նշել է. ՛՛Մոսկվան չպետք է որեւէ կասկած ունենա այն հարցում, որ ՆԱՏՕ-ն չի հանդուրժի դաշնակիցների ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ որեւէ ոտնձգություն՛՛:

ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ պաշտպանական գերատեսչությունների գլխավոր հրամանատարները պայմանավորվել են ՛՛շարունակել զգալի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական մատակարարումներով, ֆինանսական եւ հումանիտար օգնությամբ՛՛։

  • Կիսվել: