երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրների արտգործնախարարները ուրբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի հակամարտության «երկարաժամկետ հետևանքները», հայտնում է РИА Новости-ն։

«ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն՝ համակարգելու և արձագանքելու Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա և քննարկելու դրա երկարաժամկետ հետևանքները»,- ասել է նա հանդիպումից առաջ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս հաստատել է, որ դաշինքն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի փնտրում պատերազմ Ռուսաստանի դեմ, բայց կավելացնի իր ներկայությունը Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,-ասել է Ստոլտենբերգը։

Նման դիրքորոշում է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: «ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում, բայց եթե դա սկսվի, դաշինքը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է նա:

  • Կիսվել: