երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն ուղղակի ռիսկեր չի տեսնում դաշինքի երկրների համար, սակայն պատրաստվում է բացասական սցենարի

ՆԱՏՕ-ն ուղղակի ռիսկեր չի տեսնում դաշինքի երկրների համար, սակայն պատրաստվում է բացասական սցենարի

 ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում նախապատրաստվել բացասական սցենարի, բայց դաշինքի անդամ երկրների անվտանգության համար ուղղակի ռիսկեր չի տեսնում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն Ռումինիայի ռադիոյին տված հարցազրույցում՝ դաշինքին երկրի անդամակցության 20-ամյակի առիթով։

«Մենք չենք ցանկանում ՆԱՏՕ-ի հետ (Ռուսաստանի) բախում, չենք ցանկանում էսկալացիա Ռուսաստանի հետ.... Մենք աջակցում ենք ուկրաինացիներին, որովհետև նրանք որոշակի առումով  վարում են նաև մեր պատերազմը…. Ուստի մենք պետք է պատրաստվենք բացասական սցենարի, սակայն, կրկնում եմ, առաջիկա ժամանակահատվածում մենք ուղղակի ռիսկեր չենք տեսնում ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության համար», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Արծարծելով Կոնստանցայի գավառում Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնմանը՝ Ջոանեն ընդգծել է, որ այդ բազան «ունի բացառիկ ռազմավարական դիրք ոչ միայն Ուկրաինայի պատերազմի համատեքստում»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ Ռումինիայում ներկայումս տեղակայված է դաշինքի 5000 զինվորական։

Ապրիլի 2-ին Ռումինիայի խորհրդարանը կանցկացնի լիագումար նիստ ՆԱՏՕ-ին Ռումինիայի անդամակցության 20-ամյակի և դաշինքի կազմավորման 75-ամյակի առթիվ:

  • Կիսվել: