շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ. Ֆրանսիայի ԱԳՆ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան կշարունակի ամեն ինչ անել Ուկրաինային ներկա հակամարտությունում օգնելու համար։ Բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիան  պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, RTVI-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը։

«Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք. ՆԱՏՕ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ: Մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերներից ոչ մեկը չի պատերազմում Ռուսաստանի հետ»,- ասել է նա։ Որպես իր խոսքերի ապացույց՝ դիվանագետը հիշեցրեց ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, ըստ որի՝ «ինքնապաշտպանության մեջ գտնվող» երկրին զենք մատակարարող գործընկերները ռազմական գործողությունների մասնակից չեն։

Դիվանագետը նշել է, որ այս կանոնը գործում է անկախ մատակարարվող սարքավորումների տեսակից։ Նա հիշեցրել է, որ եվրոպական երկրների ներկայիս գործողություններն ուղղված են «Ուկրաինայի կարողությունների ամրապնդմանը, որպեսզի նա կարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։ Նախարարության մամուլի քարտուղարի խոսքով, այս դիրքորոշումը կիսում են Ֆրանսիայի բոլոր գործընկերները Եվրոպայում և աշխարհում։

  • Կիսվել: