հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն նախարարների նոր հանդիպում կանցկացնի հոկտեմբերին

ՆԱՏՕ-ն նախարարների նոր հանդիպում կանցկացնի հոկտեմբերին

Հոկտեմբերի 12-13-ը Բրյուսելում՝ դաշինքի կենտրոնակայանում, տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։

Նիստը կղեկավարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Միջոցառման մեկնարկից առաջ գլխավոր քարտուղարը մամուլի ասուլիս կհրավիրի, որում կխոսի հանդիպմանը քննարկված թեմաների մասին։

Անցած շաբաթ հայտնի դարձավ նաև, որ սեպտեմբերի 19-ին Գերմանիայի Ռամշտեյն ամերիկյան ավիաբազայում կկայանա Ուկրաինային ռազմական օգնության «Ռամշտայն ձևաչափով» կոնտակտային խմբի հինգերորդ հանդիպումը։

Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում ավելի վաղ տեղի են ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների և նրանց դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցող կոնտակտային խմբի մի քանի հանդիպումներ։ Այդ հանդիպումներում քննարկվել է Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը։ Առաջին բանակցությունները կայացել են 2022 թվականի ապրիլին, վերջինը՝ այս տարվա հուլիսի 18-ին՝ առցանց ձևաչափով։

Նախորդ հանդիպմանը կողմերը քննարկել են ուկրաինացի օդաչուների, տեխնիկների և ինժեներների պատրաստման հարցը, որոնք կզբաղվեն արևմտյան ինքնաթիռներով։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն այն ժամանակ մտադիր էր պետություններին խնդրել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր։

  • Կիսվել: