երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն կանցկացնի սառը պատերազմից ի վեր ամենալայնամասշտաբ զորավարժությունները

ՆԱՏՕ-ն կանցկացնի սառը պատերազմից ի վեր ամենալայնամասշտաբ զորավարժությունները

ՆԱՏՕ-ն պլանավորում է հաջորդ տարի անցկացնել սառը պատերազմից ի վեր ամենամեծ համատեղ հրամանատարական զորավարժությունները, որի ընթացքում շուրջ 40 հազար զինվոր վարժանքներ կանցկացնի՝ փորձելով հետ մղել հնարավոր ռուսական հարձակումը դաշինքի անդամներից որևէ մեկի վրա։ Այս մասին գրում է Financial Times պարբերականը։

«Հաստատական պաշտպան» (The Steadfast Defender) զորավարժություններին կմասնակցի 41 000 զինվոր, ավելի քան 50 նավ, կիրականացվի 500-700 մարտական թռիչք։ Զորավարժությունները նաև առաջինը կլինեն տեխնիկական կարողությունների առումով, կօգտագործվեն իրական աշխարհագրական տվյալներ՝ զորքերի համար ստեղծելու ավելի իրական սցենարներ։

Բացի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 31 երկրներից, զորավարժություններին կմասնակցի նաև Շվեդիան, որի անդամակցությունը դաշինքին դեռ պետք է հաստատվի Թուրքիայի և Հունգարիայի կողմից։

Զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում 2024 թ․ փետրվարին և մարտին։

  • Կիսվել: