շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն հակված է առճակտման, դրա ընդլայնումը չի ուժեղացնի անվտանգությունը Եվրոպայում. Պեսկով

ՆԱՏՕ-ն հակված է առճակտման, դրա ընդլայնումը չի ուժեղացնի անվտանգությունը Եվրոպայում. Պեսկով

ՆԱՏՕ-ն հակված է առճակտման, դրա ընդլայնումը չի ուժեղացնի անվտանգությունը Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հակնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բազմիցս ասել ենք, որ դաշինքն ինքնին, ավելի շուտ առճակատման վրա սրված գործիք է, դա այն դաշինքը չէ, որն ապահովում է խաղաղություն և կայունություն, և դրա հետագա ընդլայնումը, իհարկե, լրացուցիչ անվտանգություն չի բերի եվրոպական մայրցամաքում», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններում Ռուսաստանի համար նոր սպառնալիքներ կան:

Պեսկովը, մեկնաբանելով պնդումներն այն մասին, որ ժամանակին ՌԴ-ն հրավիրվել է դաշինք, հայտարարել է, որ ԱՄՆ-ն բազմիցս խոսել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության անհնարինության մասին:

  • Կիսվել: