շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը

ՆԱՏՕ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը

ՆԱՏՕ-ն դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը, տեղեկացնում է BBC-ն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մասնավորապես, ասել է. ՛՛Ես դատապարտում եմ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչումը տարածելու Ռուսաստանի որոշումը՛՛:

Նա նաեւ հավելել է, որ ճանաչումն էլ ավելի է խարխլում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ՛՛զրոյացնում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խախտում Մինսկի համաձայնագրերը, որոնց կողմ է նաեւ Ռուսաստանը՛՛:

Ստոլտենբերգը ՌԴ-ին եւս մեկ անգամ մեղադրել է  Ուկրաինա ներխուժելու համար պատրվակ փնտրելու մեջ։

Հիշենենք` ՌԴ նախագահը քիչ առաջ ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։

Նշենք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

Նշենք նաև, որ Զելենսկին այս առնչությամբ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: