կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն ամսվա կեսին տարվա ամենախոշոր զորավարժությունները կանցկացնի. ՌԴ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել

ՆԱՏՕ-ն ամսվա կեսին տարվա ամենախոշոր զորավարժությունները կանցկացնի. ՌԴ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել

ՆԱՏՕ-ի՝ այս տարվա ամենախոշոր զորավարժությունները («Սառը արձագանք 2022»-ը) կհամախմբեն շուրջ 30 000 զինվորական 27 երկրներից, գրում է Daily Mail-ը: 

Ռուսաստանը հրաժարվել է դիտորդներ ուղարկել առաջիկա զորավարժություններին, որոնք կկայանան Նորվեգիայում, հայտնել են նորվեգացի զինվորականները:

«Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել «Սառը արձագանք 2022»-ին դիտորդներ ուղարկելու առաջարկի համար, սակայն մերժել է», - AFP-ին ասել է Նորվեգիայի բանակի խոսնակ Պրեբեն Աուրսանդը: Մերժման պատճառները հայտնի չեն։

Մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբը ՆԱՏՕ-ի զորքերը կմարզվեն ցամաքում, ծովում և օդում: Օտարերկրյա զորքերն արդեն ժամանել են Նորվեգիա։

  • Կիսվել: