չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի համար նախատեսված զենք-զինամթերքով ցանկացած տրանսպորտ կոչնչացվի. Շոյգու

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի համար նախատեսված զենք-զինամթերքով ցանկացած տրանսպորտ կոչնչացվի. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զինելուն։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մեքենաները՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված զենքով և զինամթերքով, որոնք ժամանել են երկրի տարածք, կոչնչացվեն։

«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենքով լցնել Ուկրաինան: Նշեմ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել ուկրաինական զինված ուժերի կարիքների համար զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ասել է Շոյգուն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: