հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները միաձայն ճանաչել է «ցեղասպանություն»

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները միաձայն ճանաչել է «ցեղասպանություն»

ՆԱՏՕ-ի երկրների Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հանցագործությունները» միաձայն ճանաչել է որպես «ցեղասպանություն»:

Այս մասին ասել է Լյուքսեմբուրգում ընթացող վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Եգոր Չերնևը։

«Սա մեր դիվանագիտական հաղթանակն է։ Հռչակագրի վերջնական տեքստի հետ կապված մեր բոլոր հիմնական ցանկությունները հաշվի են առնվել»,- ասել է Չերնևը։

Հռչակագիրն աջակցում է ռուսական ռազմական հանցագործությունների համար միջազգային տրիբունալի ստեղծմանը և խոստանում է օգնել Ուկրաինային հաղթել:


  • Կիսվել: