երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Արևմուտքին հորդորել է պատրաստվել երկարատև պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Արևմուտքին հորդորել է պատրաստվել երկարատև պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինային աջակցելու երկարաժամկետ ծրագրի անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի, քանի որ, ինչպես նկատեցիք, Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել իր հիմնական նպատակից՝ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց», ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով, ուկրաինական բանակի հաջողությունները Կիևի համար չպետք է ստեղծեն մոտալուտ հաղթանակի հնարավոր խաբուսիկ զգացում։ Սթոլթենբերգն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինան Արեւմուտքի ռազմական աջակցության խիստ կարիք ունի։

«Պատերազմների մեծ մասն ավարտվում է խաղաղ բանակցություններով: Ամենայն հավանականությամբ, այստեղ էլ այդպես կլինի: Բայց մենք նաև գիտենք, որ պայմանները, որոնց դեպքում խաղաղություն կլինի Ուկրաինայի համար, ամբողջովին կախված են մարտի դաշտում ուժերի հավասարակշռությունից», – ասել է Գլխավոր քարտուղարը:

«Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք, որ խաղաղ պայմանագիրը ամրապգրի այն իրավիճակը, որ Ուկրաինան հաղթել է որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն Եվրոպայում, մենք պետք է աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային։ Այդ թվում՝ ռազմական աջակցություն, քանի որ դա Ռուսաստանին ստիպելու միակ միջոցն է՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ և ճանաչել Ուկրաինան որպես Եվրոպայի ինքնիշխան, անկախ պետություն»,- ասել է Ստոլտենբերգը։

  • Կիսվել: