երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ ՌԴ-ին թերագնահատելը վտանգավոր է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ ՌԴ-ին թերագնահատելը վտանգավոր է

Վտանգավոր է թերագնահատել Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնություններն Ուկրաինայում պատերազմի պայմաններում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Նրանք մեծ պատրաստակամություն են ցուցաբերել կորուստներ և տառապանքներ կրելու հարցում՛՛:

Ստոլտենբերգը հավելել է նաև, որ չկա որևէ նշան, որ նախագահ Պուտինը փոխել է Ուկրաինայում իր պլաններն ու նպատակները։

՛՛Այնպես որ, Ռուսաստանին թերագնահատելը վտանգավոր է՛՛,-եզրակացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, թե Մոսկվան բաց է երկխոսության համար՝ պայմանով, որ Կիևը կկատարի Ռուսաստանի պահանջները՝ հաշվի առնելով նոր տարածքային իրողությունները:

 

  • Կիսվել: