հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՆԱՍԱ-ն կրճատում է համագործակցությունը ՌԴ-ի հետ

ՆԱՍԱ-ն կրճատում է համագործակցությունը ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) կրճատել է իր անձնակազմը Ռուսաստանում՝ Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավարի տեղակալ Փամ Մելրոյը, գրում է SpaceNews-ը։

«Մեզ մի փոքր անհանգստացնում է Ռուսաստանում մեր աշխատակիցների վիճակը: Դրա հետևանքներից մեկը Ռուսաստանում կադրերի կրճատումն է»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Եվրոպան հրաժարվել է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ դեպի Մարս առաքելության հարցում։ «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ Ռուսաստանը մի քանի տարի հետո կկարողանա ինքնուրույն իրականացնել առաքելությունը դեպի Մարս։

 

  • Կիսվել: