կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
NASA-ի պատմական առաքելությունը հաջողվել է․ Դիմորֆոս աստերոիդը փոխել է ուղեծիրը

NASA-ի պատմական առաքելությունը հաջողվել է․ Դիմորֆոս աստերոիդը փոխել է ուղեծիրը

Սեպտեմբերի 26-ին DART առաքելության շրջանակներում NASA-ի ուղարկած սարքավորումը հարվածել էր Դիմորֆոս անվանումով աստերոիդին (150-170 մետր տրամագծով)՝ դրա ուղեծիրը փոխելու նպատակով։ 

Պարզվում է, որ ծրագրվածը հաջողվել է իրականացնել, և Դիմորֆոսը փոխել է Դիդիմոսի (այսպես է կոչվում մյուս աստերոիդը, որի շուրջ պտտվում է Դիմորֆոսը) շուրջ պտույտի ուղեծիրը։ Ըստ տեղեկատվության` 11 ժամ 55 րոպեի փոխարեն այն այժմ արդեն պտտվում է 11 ժամ 23 րոպեում։ Փոփոխությունը` 32 րոպե։ 

Առաջին անգամ փորձարկվել է Երկիր մոլորակին սպառնացող աստերոիդներին հարվածով «շեղելու» մեթոդը, որը հետագայում կարող է օգտագործվել առարկայական վտանգի պարագայում։ Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ homo sapiens-ին հաջողվում է փոխել որևէ երկնային մարմնի ուղեծիրը։ Սա խոշոր նախադեպ կարող է դառնալ տիեզերագիտության բնագավառում։

  • Կիսվել: