շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. Վատիկան

Նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. Վատիկան

Հռոմի պատվավոր Բենեդիկտոս 16-րդ պապի «գիտակցությունը պարզ է, նա զգոն է», սակայն նրա վիճակը շարունակում է ծանր մնալ, հինգշաբթի հայտնել են Վատիկանից՝ մեկնաբանելով նախկին պոնտիֆիկոսի առողջական վիճակը, հայտնում է CNN-ը:

«Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, վիճակը այս պահին կայուն է», - ասել է Վատիկանի մամուլի գրասենյակի տնօրեն Մատեո Բրունին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին կոչ է արել աղոթելու Բենեդիկտոս 16-րդի համար և աղոթքով նրա կողքին լինելու այս դժվարին ժամերին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի հայտարարել է, որ իր 95-ամյա Բենեդիկտոս 16-րդ «շատ հիվանդ է»:

«Ես կցանկանայի ձեզ բոլորիդ խնդրել հատուկ աղոթք անել պատվավոր Բենեդիկտոս Պապի համար... Հիշել նրան, քանի որ նա շատ հիվանդ է, խնդրելով Տիրոջը մխիթարել և աջակցել նրան», - ասել է Ֆրանցիսկոսը:

95-ամյա Բենեդիկտոսը 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարին իր հրաժարականը ծառայել է որպես Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:

Նա վերջին 600 տարում հրաժարական տված առաջին պոնտիֆիկոսն էր, որ տարիքը նշել է որպես պապական պարտականությունները կատարելու իր հնարավորությունները սահմանափակող հիմնական գործոն:

  • Կիսվել: