չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Նախագահ Պուտինի նախաձեռնությունը տոնական օրերին ժամանակավոր զինադադարի վերաբերյալ արդիական է. Պեսկով

Նախագահ Պուտինի նախաձեռնությունը տոնական օրերին ժամանակավոր զինադադարի վերաբերյալ արդիական է. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ եռօրյա հրադադար հայտարարելու վերաբերյալ, ուժի մեջ է մնում: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ նա, միաժամանակ, հավելել է, որ ուկրաինական կողմից ռուսական դիրքերին կամ օբյեկտներին հարվածներ հասցնելու ցանկացած փորձի դեպքում համարժեք պատասխան կտրվի

«Անշուշտ, նախագահ Պուտինի նախաձեռնությունը տոնական օրերին ժամանակավոր զինադադարի վերաբերյալ արդիական է, և համապատասխան հրահանգներ են տրվել Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,-լրագրողների հետ զրույցում ասել է  Պեսկովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Չեխիա կատարած այցի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի հետ հրադադարը հնարավոր է ցանկացած պահի։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ էր արել Կիևի դաշնակիցներին մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա:

  • Կիսվել: