Նահատակ Սուլեյմանիի գործով 48 մեղադրյալներ են բացահայտվել. իրանցի պաշտոնյա
ԻԻՀ դատական իշխանության շտաբի քարտուղարն ասել է. «ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման ուժերի նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործով հայտնաբերվել է 48 մեղադրյալ և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց պատասխանատվության կանչելու համար», գրում է parstoday.com-ը:
Երկուշաբթի օրը Ալի Բաղերի Քանին ասել է. «Այն երկրներին, որոնք ինչ-որ կերպ ներգրավված էին գեներալ Սուլեյմանիի սպանության մեջ, խնդրել ենք տեղեկատվություն և փաստաթղթեր տրամադրել Իրանի դատական համակարգին»:
Բաղերի Քանին հստակեցրել է. «Ըստ ստացված լուրերի և տեղեկատվության, Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան (Rammstein) մասնակցել է նահատակ Սոլեյմանիի սպանության մեջ ներգրավված ամերիկյան անօդաչու թռչող սարքերի միջև տեղեկատվության փոխանակմանը:
Ղասեմ Սուլեյմանին և նրա ուղեկիցները սպանվեցին հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսոր և ահաբեկիչ ուժերի իրականացրած ավիահարվածի արդյունքում: