ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նա տեսել է 3 սուլթան, 12 նախագահ և 27 վարչապետ

Նա տեսել է 3 սուլթան, 12 նախագահ և 27 վարչապետ

Թուրքիայի ամենատարեց բնակիչը` Այշե Ուչարը, ապրում էր երկրի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում:  Նա ծնվել է 1907 թվականին, երբ դեռ կար Օսմանյան կայսրությունը, իսկ գահին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդն էր, որին արյունարբու լինելու պատճառով անվանում էին կարմիր սուլթան, գրում է ermenihaber.am-ը:

Այդպիսով թուրք տատիկը օսմանյան վերջին երեք սուլթանների ժամանակակիցն էր: Բացի այդ նա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից սկսած տեսել է Թուրքիայի Հանրապետության բոլոր 12 նախագահներին, ներառյալ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեսել է այդ ողջ ընթացքում պաշտոնավարած 27 վարչապետներին։ Այշե Ուչարը ժամանակակիցն ու ականատեսն է եղել հանարապետական Թուրքիայի բոլոր պատմական իրադարձությունների։

113-ամյա կինը մահացել է ծերունական մահով: 

 

 
 

  • Կիսվել: