կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Մյունխենի համաժողովի կազմակերպիչները հակաիրանական տրամադրություններ ունեցող մի շարք ծաղրածուների են հրավիրել»․ ԻԻՀ ԱԳՆ

«Մյունխենի համաժողովի կազմակերպիչները հակաիրանական տրամադրություններ ունեցող մի շարք ծաղրածուների են հրավիրել»․ ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին մի շարք ՛՛հակաիրանական տրամադրություններ ունեցող ծաղրածուների հրավիրելու համար, որոնք ոչ մի ինքնություն չունեն՛՛: Այս մասին հայտնել է իրանական Tasnim-ը:

Նշվում է, որ նա նաեւ դատապարտել է Մյունխենի խորհրդաժողովի կազմակերպիչներին Իրանի ժողովրդի կողմից Իսլամական հեղափոխությանն աջակցությունն անտեսելու համար:

Քանանին իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Նրանք, ովքեր անտեսում են իրանցիների ճնշող մեծամասնության աննախադեպ ներկայության 44 տարին՝ ի պաշտպանություն իրենց երկրի, հեղափոխության եւ ղեկավարության, եւ հրավիրում են մի շարք առանց ինքնության ծաղրածուների, չեն հավատում ժողովրդավարությանը եւ չգիտեն Իրանի հեղափոխությունն ու ժողովրդին՛՛:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի անվտանգության համաժողովին այս տարի հրավիրված չեն Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները:

  • Կիսվել: