կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվայում մարդիկ արյուն են հանձնում «Կրոկուսի» ահաբեկչությունից տուժածների համար

Մոսկվայում մարդիկ արյուն են հանձնում «Կրոկուսի» ահաբեկչությունից տուժածների համար

Մարդիկ զանգվածաբար գալիս են Գավրիլովի անվան արյան կենտրոն, որպեսզի դոնոր դառնան ՛՛Կրոկուս Սիթի Հոլում՛՛ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Մայրաքաղաքի դոնորական կենտրոնը արյուն հանձնել ցանկացողներին ընդունում է ժամը 8.30-ից։ Շենքի մոտ արդեն հսկայական հերթ է գոյացել:

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա՝ ծանր վիճակում:

Ուրբաթ երեկոյան Կրասնոգորսկի ՛՛Կրոկուս Սիթի Հոլլ՛՛-ում հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել: Այդ ժամանակ այնտեղ պետք է անցկացվեր ՛՛Պիկնիկ՛՛ խմբի համերգը։ Ինչպես պատմել է ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ի թղթակիցը, պարտերի միջոցով դահլիճ են ներխուժել առնվազն երեք տղամարդ՝ կամուֆլյաժով եւ առանց դիմակների։ Հանցագործները գնդակահարել են մարդկանց։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 60 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության վերաբերյալ։ Դեպքի վայրում աշխատում են ուժային գերատեսչությունների աշխատակիցները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: