երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մոսկվայում կհանդիպեն ՌԴ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Մոսկվայում կհանդիպեն ՌԴ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Երեւանը հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։

Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի արտգործնախարարի առաջնահերթ խնդիրներից են Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի կարգավորումն ու Լաչինի միջանցքի անխափան վերագործարկումը։

 

  • Կիսվել: