շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվայում ձերբակալվել է Ուկրաինայում հետախուզվող ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործը

Մոսկվայում ձերբակալվել է Ուկրաինայում հետախուզվող ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործը

Մոսկվայում ձերբակալվել է Ուկրաինայում հետախուզվող ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործը։ Նա հետախուզման մեջ է միանգամից մի քանի երկրներում, հայտնում է Mash  Telegram-ալիքը: 

Աղբյուրի տվյալներով՝ 29-ամյա Ջաբբար Յուսիֆն անտեսել է Մոսկվայի օղակաձեւ ճանապարհին կանգ առնելու ճանապարհային ոստիկանության աշխատակցի պահանջը։ Դրանից հետո ոստիկանները սկսել են հետապնդել նրան։ Չարագործը մեքենան կայանել է Ռեուտովի բնակելի բակերից մեկում եւ փորձել փախչել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել, ինչը տղամարդուն ստիպել է կանգ առնել։ Նրան ձերբակալել են։

Ոստիկանները չարագործի մոտ ատրճանակ են գտել։ Պարզվել է, որ տղամարդը գտնվում է Ինտերպոլի բազայում Ուկրաինայի քաղաքացու կանխամտածված սպանության համար։ 

  • Կիսվել: