շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվայից արտաքսված միգրանտների թիվը կրկնապատկվել է

Մոսկվայից արտաքսված միգրանտների թիվը կրկնապատկվել է

Չնայած 2022 թ.-ին արտաքսված անօրինական ներգաղթյալների թվի աճին՝ անօրինական միգրացիային հակազդելու հարցը կարևոր Է մնում Մոսկվայի համար: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի ՆԳՆ-ի՝ Մոսկվայի գլխավոր վարչության պետ Օլեգ Բարանովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ Բարանովը, այսօր հաշվետվությամբ հանդես գալով Մոսկվայի քաղաքային դումայում, մասնավորապես, ասել է. ՛՛Մայրաքաղաքի համար կարևոր Է մնում անօրինական միգրացիային հակազդելու հարցը: Հաշվետու ժամանակաշրջանում ավելի քան կրկնակի ավելացել Է Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման վերաբերյալ դատական մարմինների կողմից կայացված որոշումների թիվը՛՛:

Նա նաև հավելել է, որ ՛՛միգրացիոն հաշվառումից 396 հազար օտարերկրացի է հանվել՝ կապված կեղծ գործարքների փաստերի հայտնաբերման հետ, ինչը 45 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին՛՛:

Բարանովը կարևորել է նաև Մոսկվայում օտարերկրյա աշխատուժի անօրինական օգտագործման հարցը: Այսպես՝ անցած տարի ՌԴ-ում բացահայտվել է ապօրինի աշխատանքային գործունեության 7500 դեպք և օտարերկրյա քաղաքացիներին Ռուսաստանում աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու գործընթացի խախտման ավելի քան 9500 փաստ։ Բացի այդ, հարուցվել է 106 քրեական գործ ՌԴ ՔՕ 322 հոդվածով, այն է՝ անօրինական միգրացիայի կազմակերպում։

  • Կիսվել: