շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առավոտյան առնվազն 42 չվերթ հետաձգվել է, իսկ չորսը չեղարկվել է, համաձայն Yandex-ի ժամանակացույցի ծառայության տվյալների, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մոսկվայի ժամանակով ժամը 8.47-ի տվյալներով՝ Վնուկովոյում երկու չվերթ հետաձգվել է, երեքը՝ չեղարկվել, իսկ Դոմոդեդովոյում 27 չվերթ հետաձգվել է, ևս մեկը չեղարկվել է։ Շերեմետևոյում հետաձգվել է 13 չվերթ:

  • Կիսվել: