հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Մոսկվայի և Մինսկի նկատմամբ ճնշումներն ավելի են մոտեցնում նրանց ինտեգրացիան Միութենական պետության շրջանակում․ Պոլիշչուկ

Մոսկվայի և Մինսկի նկատմամբ ճնշումներն ավելի են մոտեցնում նրանց ինտեգրացիան Միութենական պետության շրջանակում․ Պոլիշչուկ

Պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ, ավելի է մոտեցնում նրանց ինտեգրացիան՝ Միութենական պետության շրջանակներում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Ճիշտ չի լինել բացառել այն, որ Ռուսաստանի ու Բելառուսի նկատմամբ աննախադեպ ճնշումն ազդում է մեր միավորման վրա։ Այդ ճնշումն ավելի է մոտեցնում մեր ինտեգրացիան, ավելի է ամրացնում Միութենական պետությունը»,- ասել է նա։

Պոլիշչուկը միիևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվայի և Մինսկի ինտեգրացիոն գործընթացներն, այնուամենայնիվ, միայն արտաքին քաղաքական գործոններով պայմանավորելու կարիք չկա, քանի որ Միութենական պետության ստեղծման հիմքում ռուսների ու բելառուսների համատեղ շահերն են։

  • Կիսվել: