շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 130-ի. շրջանառվում է կասկածյալների լուսանկարը

Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 130-ի. շրջանառվում է կասկածյալների լուսանկարը

Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 130-ի, հարյուրից ավելի վիրավորներ կան, հայտնում են ԶԼՄ-ները, իր հերթին ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է 40 զոհի ու 100-ից ավելի վիրավորների մասին:

Նշվում է, որ մի քանի ահաբեկիչներ արգելափակվել են Crocus City Hall-ի ներսում։

Շենքում հրաձգությունից հետո պայթյուն է տեղի ունեցել, այս պահին հրդեհ է, մինչև 200 մարդ կարող է հայտնվել այրվող շենքում, նրանց թվում երեխաներ կան։

Հիշեցնենք, որ կրակոցները սկսվել են Մոսկվայի Crocus City Hall-ի համերգասրահում։ Միջադեպը տեղի է ունեցել «Պիկնիկ» խմբի համերգից առաջ։ Կրակոցների պահին Crocus City Hall-ում կարող էր լինել 6200 մարդ, «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը սպառվել էին։

Հաղորդվում է, որ անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել մարդկանց վրա։

Տեղում են նաև Crocus Group-ի սեփականատեր Էմին Ագալարովը, որն Իլհամ Ալիևի նախկին փեսան է, և նրա հայրը՝ Արազ Ագալարովը։

Կրոկուսից դեռ լսվում են պայթյունների ձայներ։ Ներսում գազի բալոնները հավանաբար պայթում են։ Լսվում է նաև փլուզման ձայն. Երեք ուղղաթիռներ արդեն օդից մարում են կրակը։

ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ։

Համացանցում շրջանառվում են կասկածյալների լուսանկարները՝

 

  • Կիսվել: