Թուրքիան Կրոկուսում ահաբեկչական հարձակման վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել ՌԴ-ին. աղբյուր
Թուրքիան տեղեկատվություն է փոխանցում Ռուսաստանին՝ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման գործի վերաբերյալ: Այս մասին տեղելացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով իր թուրքական աղբյուրին:
Կայքը հայտնում է, որ մանրամասները չեն նշվում, իսկ թուրքական կողմը չի մեկնաբանում մեղադրյալներին Ռուսաստան արտահանձնելու հնարավորությունը:
ՌԻԱ Նովոստի-ն,հղում անելով իր տրամադրության տակ գտնվող գործի նյութերին, ավելի վաղ հայտնել էր, որ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ենթադրյալ կատարող Մուհամմադսոբիր Ֆաիզովը խոստովանել է, որ իր եղբայրը, որը բնակվում է Թուրքիայում, նույնպես մասնակից է հանցագործությանը: Նրա խոսքով՝ իր եղբայրը ԻՊ-ի անդամ է: Ֆաիզովի եղբայրը հետախուզման մեջ է:
«Երկրները փոխանակվում են անհրաժեշտ տեղեկատվությամբ, այլ մանրամասներ չեն նշվում», – ասել է գործակալության աղբյուրը։


