չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Մոսկվան պատրաստ է պատասխանել ցանկացած կողմին, որը կփորձի մտնել Ուկրաինայում հատուկ գործողության մեջ. Պեսկով

Մոսկվան պատրաստ է պատասխանել ցանկացած կողմին, որը կփորձի մտնել Ուկրաինայում հատուկ գործողության մեջ. Պեսկով

Բոլորը ցանկանում են խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումից, բայց միևնույն ժամանակ Մոսկվան պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած կողմին, որը կփորձի մտնել Ուկրաինայում հատուկ գործողության մեջ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումից ցանկանում են խուսափել բոլորը, նաև Ռուսաստանը: Դա բազմիցս հայտարարվել է նաև ՆԱՏՕ-ում, և, կարծում եմ, ամենակարևորը Վաշինգտոնում: Այդ թվում, ամենաբարձր մակարդակով, նման հայտարարություններ արել է նախագահ Բայդենը: Դա այն է, ինչից բոլորը կցանկանային խուսափել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ «մենք առաջին հերթին ելնում ենք այն հայտարարություններից, որոնք ՌԴ նախագահն արել է փետրվարի 24-ից սկսած»։

«Այն, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ամենավճռական պատասխանը տալ այն կողմին, որը փորձում է ինչ-որ կերպ մտնել Ուկրաինա և մտնել հատուկ ռազմական գործողության մեջ, որն այժմ իրականացնում են ՌԴ Զինված ուժերը»,- շեշտել է Կրեմլի մամուլի խոսնակ:

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի այս հայտարարությունները հայտնի են։

«Եվ մենք առաջին հերթին ելնում ենք այս հայտարարություններից»,- հավելել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: