երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվան միշտ ձգտել է բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով. Պուտին

Մոսկվան միշտ ձգտել է բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով. Պուտին

Ռուսաստանի նպատակը ռուս ժողովրդին համախմբելն է, Մոսկվան միշտ ձգտել է բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին կիրակի «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։ 

Նա հիշեցրել է, որ 2014 թվականից Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ուկրաինայում իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով։

«Մենք միշտ ձգտել ենք նրան, որ բոլոր վեճերը, որոնք ծագում են, լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Բայց, ցավոք, հակառակը, մյուս կողմն այլ կերպ էր տրամադրված, սկսեցին, ինչպես ես բազմիցս ասել եմ, դա բոլորս գիտենք, այնտեղ ռազմական բնույթի կոշտ գործողություններ իրականացնել»,- ասել է պետության ղեկավարը :

«Ի վերջո ստիպված եղանք տեր կանգնել մարդկանց, որոնք ապրում են այս տարածքներում, մենք պետք է պաշտպանեինք ղրիմցիների ընտրությունը, ամեն ինչ սկսվեց սրանից, ամեն ինչ սկսվեց սրանից, բայց մենք չէին, որ հեղաշրջում արեցինք Ուկրաինայում, նրանք սկսեցին դա»,- հավելել է Պուտինը։

Նրա խոսքով՝ «իրականում ամեն ինչ հիմնված է Մոսկվայի աշխարհաքաղաքական հակառակորդների քաղաքականության վրա, որն իր հերթին ուղղված է Ռուսաստանը, պատմական Ռուսաստանը մասնատելուն»։

««Բաժանիր, որ տիրես»՝ նրանք միշտ փորձել են դա անել, հիմա էլ են փորձում անել, բայց մեր նպատակն այլ բան է՝ միավորել ռուս ժողովրդին»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

  • Կիսվել: