երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են կարևոր փաստաթղթեր. Լավրով

Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են կարևոր փաստաթղթեր. Լավրով

Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք Է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը, հայտնում է TASS-ը։

«Մեզ մոտ պատրաստվում են նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել Է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ գնահատում Է Իրանի անաչեռ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: «Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը եւ ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի Է ունենում Ուկրաինայում»,- ասել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

  • Կիսվել: