շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանի քաղաքապետարանը «Քարֆուր»-ում հայտնաբերել է իրավախախտումներ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը «Քարֆուր»-ում հայտնաբերել է իրավախախտումներ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝

14 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման,

 

14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

2 դեպք՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։

Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

  • Կիսվել: