չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները

Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները

Մոլդովայի տարածքում գտնվող ուսումնական կենտրոններում սկսվել են Մեծ Բրիտանիայի, Մոլդովայի, Ռումինիայի և ԱՄՆ-ի բանակների հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Զորավարժություններն անցկացվում են չորս երկրների ռազմական հատուկ նշանակության ուժերի փորձի փոխանակման, ինչպես նաև օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով։ Զինվորները կանցկացնեն հրաձգության, պարաշյուտով ցատկերի, դաշտային զորաշարժերի պարապմսունքներ»,- ասված է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 7-ը։ Երկրի քաղաքացիներին զգուշացրել են այդ ընթացքում երկրի ճանապարհներին ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին։ Ըստ Սահմանադրության՝ Մոլդովան չեզոք պետություն է, բայց համագործակցում է ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ՝ դաշինքի հետ գործընկերության անհատական ​​ ծրագրի շրջանակներում։ Երկրում գործում Է ՆԱՏՕ-ի հետ կապերի բյուրոն:

  • Կիսվել: