շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոլդովայում ցուցարարներն իշխանությունից պահանջել են 24 ժամվա ընթացքում իրենց հստակ պատասխան տալ

Մոլդովայում ցուցարարներն իշխանությունից պահանջել են 24 ժամվա ընթացքում իրենց հստակ պատասխան տալ

Քիշնեւի կենտրոնում բողոքի ակցիան պաշտոնապես ավարտվել է, հայտարարել է ՛՛Շոր՛՛ կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը, որը ՛՛Շարժում ժողովրդի համար՛՛ շարժման մաս է կազմում,  տեղեկացնում է Point-ը։

Ինչպես հաղորդվում է՝ ընդունվել է բանաձեւ, որով իշխանություններից պահանջվում է 24 ժամվա ընթացքում պատասխան տալ՝ կմարե՞ն արդյոք բնակչության կոմունալ վարձերը ձմռան ամիսների համար, թե՞ ոչ։

Նշվում է նաեւ, որ այսօր ցույցի ժամանակ Մարինա Տաուբերի գլխավորությամբ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, սակայն ոստիկանները խորհրդարանի շենքի մոտ կանգնեցրել են ցուցարարներին:

 

  • Կիսվել: