չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մոլդովայի մի շարք պաշտոնատար անձանց մուտքը Ռուսաստան կարգելվի. ՌԴ ԱԳՆ

Մոլդովայի մի շարք պաշտոնատար անձանց մուտքը Ռուսաստան կարգելվի. ՌԴ ԱԳՆ

Ի պատասխան ԵՄ-ի պատժամիջոցներին միանալու՝ Մոլդովայի մի շարք պաշտոնատար անձանց համար մուտքը Ռուսաստան կարգելվի:

«Մոլդովայի դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղեկացվել է Ռուսաստանի Դաշնություն Մոլդովայի Հանրապետության մի շարք պաշտոնատար անձանց մուտքն արգելելու մասին՝ ի պատասխան մշտական հակառուսական հայտարարությունների, ինչպես նաեւ այն բանի, որ Քիշնեւը միացել է Եվրամիության պատժացուցակներին, որոնց հասցեատերերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ռուսաստանում Մոլդովայի դեսպանության մեկ աշխատակից կհայտարարվի պերսոնա նոն գրատա՝ ի պատասխան այն բանի, որ Քիշնեւը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանի դեսպանության աշխատակցին։

Ընդ որում՝ Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը, այցելելով արտաքին քաղաքական գերատեսչություն, ճշտել է, որ իրեն հստակ պատասխան չեն տվել այս որոշման պատճառների մասին։

  • Կիսվել: