երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մոլդովա-ուկրաինական սահմանակետերում մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել

Մոլդովա-ուկրաինական սահմանակետերում մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել

Մոլդովան երկրի հարավում և հյուսիսում բաշխիչ կենտրոններ է ստեղծում Ուկրաինայից փախստականների համար։ Իշխանությունները պարզեցրել են նրանց մուտքը իրենց տարածք։ Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մոլդովայի մուտքի մոտ՝ խոշոր անցակետերից մեկում, բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել։

Այս պահին սահմանը հատել է Ուկրաինայի 15 816 քաղաքացի։

Ինչպես հայտնել Է Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունը,  Ուկրաինայի քաղաքացիներին երկիր են թողնելու, նույնիսկ եթե նրանք արտասահմանյան անձնագիր չունեն։ Սահմանը հնարավոր կլինի հատել ներքին փաստաթղթերի հիման վրա։ Մոլդովայում կթույլատրեն նաեւ մուտք գործել Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր չունեն։ Երեխաների մուտքը թույլատրվելու է ծննդյան վկայականի, սովորական անձնագրի կամ արտասահմանյան անձնագրի հիման վրա։

Մոլդովա-ուկրաինական սահմանի հարավում եւ հյուսիսում գտնվող Պալանկա եւ Կալարաշովկա բնակավայրերում փախստականների համար երկու բախշիչ կենտրոն կբացվի։

Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել են մոլդովացի սահմանապահները, փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը սահմանի խոշոր անցակետերից մեկում 60 կմ երկարությամբ հերթ է գոյացել․ Ուկրաինայի հարյուրավոր քաղաքացիներ փորձում են մուտք գործել Մոլդովա։ Անցակետում փաստաբանների իրավական կենտրոնի բրիգադի  կողմից շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։ Նրանք Ուկրաինայի քաղաքացիներին օգնում են ապաստան ստանալու մասին դիմումները լրացնել։ Փետրվարի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել ցամաքային սահմանով անցնել Մոլդովայի տարածք։

  • Կիսվել: