կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Moderna-ն կսկսի օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Moderna-ն կսկսի օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը մոտ օրերս կսկսի կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ իր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛:

Համաշխարհային տնտեսական ֆորումի առցանց կոնֆերանսի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պատվաստանյութի մշակումը մոտենում է ավարտին: Այն պետք է կլինիկական փորձարկումների ենթարկվի առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք հուսով ենք, որ մարտին կունենանք տվյալներ, որոնցով կարող ենք կիսվել մասնագետների հետ՝ հաջորդ քայլերը որոշելու համար՛՛:

Բանսելը հավելել է նաև, որ ընկերության նպատակն է մշակել ամենամյա խթանիչ, որն ուղղված կլինի ինչպես COVID-19-ի, այնպես էլ գրիպի դեմ: Նրա խոսքով՝ այդ կերպ մարդիկ պահանջների բավարարման հետ կապված խնդիրներ չեն ունենա, երբ նրանք չեն ցանկանում ձմռանը երկու կամ երեք դեղաչափ պատվաստվել, հնարավորություն կունենան պատրաստել մեկ ուժեղ պատվաստանյութով, որը կպաշտպանի և՛ կորոնավիրուսից, և՛ գրիպից։

Ըստ Բանսելի՝ նման խթանիչը, հնարավոր է, հասանելի կդառնա մինչև 2023 թվականի աշունը:

 

  • Կիսվել: