ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միշուստինը ժամանակավորապես արգելել է Չինաստանից աշխատանքային միգրանտների մուտքը ՌԴ

Միշուստինը ժամանակավորապես արգելել է Չինաստանից աշխատանքային միգրանտների մուտքը ՌԴ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որը ժամանակավորապես արգելում է  Չինաստանի քաղաքացիներին մուտք գործել Ռուսաստան՝ զբոսաշրջության, աշխատանքի և մասնավոր այլ նպատակներով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փետրվարի 20-ից չինացիների մուտքը երկիր կսահմանափակվի: Կդադարեցվեն նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի համար փաստաթղթերի ընդունումը, գրանցումը և մասնավոր ու կրթական նպատակներով հրավերների տրամադրումը:

  • Կիսվել: