կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ մարդ է մահացել

Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ մարդ է մահացել

Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին:

Երկրի ՆԳՆ պաշտոնական Telegram-ալիքի հաղորդագրության մեջ: ասված է. ՛՛Օգոստոսի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում, Մինսկի Պրիտիցկու փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ամբոխը բարիկադներ է կառուցել երթեւեկությունը արգելափակելու համար:

Հրապարակն ապաշրջափակելու համար ժամանած հատուկ նշանակության ուժերի հետ դիմակայության ընթացքում ցուցարարներից մեկը փորձել է չբացահայտված պայթուցիկ սարք նետել իրավապահների կողմը:

Պայթուցիկը ձեռքի մեջ պայթել է, տղամարդը մահացել է՛՛:

Նշվում է նաեւ, որ դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբ, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: